Արթուր Ալեքսանյանը 5-1 հաշվով հաղթեց և անցավ ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ

Հայստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 5-1 հաշվով հաղթեց չինացի Ժեգանգ Վանգին և անցավ 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

Ալեքսանյանի հաջորդ մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Ախմադիևն է։

Այսօր Զագրեբում հայ ըմբիշները մրցեցին երեք քաշային կարգերում՝ 60, 72 և 97 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, Գոռ Խաչատրյանը և Արթուր Ալեքսանյանը։

Հրաչյա Պողոսյանը (60 կգ) 9-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Վլադիսլավ Կուզկոյին և անցավ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 16-րդ փուլ։ Նրա հաջորդ մրցակիցը մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն և Ասիայի փոխչեմպիոն Ալիշեր Գանիևն է (Ուզբեկստան)։

Leave a Comment