Անգլիական գերակայություն․ ՉL 2025/26 մրցաշրջանի Լիգայի փուլի առաջին տուրում պատմական ցուցանիշ է գրանցվել

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի Լիգայի փուլի առաջին տուրում պատմական ցուցանիշ է գրանցվել: Այս մասին հաղորդում է Opta-ն:

Մրցաշարի պատմության մեջ առաջին դեպքն է, որ մեկ տուրի ընթացքում անգլիական երեք թիմ առավելության է հասնում իսպանական երեք ակումբների նկատմամբ: Առաջին խաղային օրը «Արսենալը» հյուրընկալվելիս հաղթել էր «Աթլետիկին», «Տոտենհեմը» տանը հաղթել էր «Վիլյառեալին»:

Խաղային երկրորդ օրն էլ «Էնֆիլդում» «Լիվերպուլը» հաղթել էր «Աթլետիկոյին»:

Leave a Comment