Բերդից մինչև Վերին Կարմիրաղբյուր ճանապարհը փակ կլինի երթևեկության համար

Բերդից մինչև Վերին Կարմիրաղբյուր ճանապարհը փակ կլինի երթևեկության համար

19 սեպտեմբերի 2025 – 13:49 AMT

PanARMENIAN.Net – Հիմնանորոգման աշխատանքների պատճառով Հայաստանի որոշ ճանապարհահատվածներում երթևեկությունն առաջիկայում ժամանակավորապես սահմանափակվելու է, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Սեպտեմբերի 19-ին ժամը 13։00-16։00-ն հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված Բերդից մինչև Վերին Կարմիրաղբյուր տեղամասը կփակվի երթևեկության համար»,– նշված է ՓԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Leave a Comment