
Երբ գիրքը երրորդ հարկից շպրտում են՝ ինչպես կեղտոտ տոպրակ, որ բարձեն ու տանեն աղբանոց, ու այդ տեսարանը երեխաները իրենց աչքով են տեսնում, սա արդեն սրբապղծություն է։ Երեխաներին ուղիղ հաղորդագրություն է տրվում` «գիտելիքը պետք է թափել, դպրոցը անարժեք է, գիրքը աղբ է»…
Սա է իրական կրթական քաղաքականությունը, սա է նախարարի ու նրա կողմից ուղղաձիգ իջեցվող կամակատարների վերաբերմունքը դպրոցին ու մանկավարժությանը։ Նրանք ի ցույց դնում են իրենց իսկական դեմքը․ թքած ունեն դպրոցների վրա, թքած ունեն ուսուցիչների վրա, թքած ունեն երեխաների վրա։ Միայն խոսելու ու ճոխ բառեր շաղ տալու վարպետներ են դարձել` «բարեփոխումներ», «նոր մեթոդաբանություն», «կրթական ռազմավարություն», բարձրանում են ամբիոն ու ճոխ-ճոխ խոսքեր ասում «ազգային կրթության արժեքի մասին»։
Այս դեպքը մի հատ մանր դրվագ չէ։ Սա համակարգի պատկերն է, թող ոչ ոք այլևս մեզ չպատմի «կրթության մասին գեղեցիկ հեքիաթներ»։ Իրենց հեքիաթի վերջաբանն արդեն տեսել ենք՝ թափված գրքերի տեսքով։
Հ.գ․ Գավառի դպրոցներից մեկում…
Նարե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից