https://arm.sputniknews.ru/20250918/vtar-lvoru-marzum-saralanji-dprvoci-usucichneric-meky-mahacel-e-mjus-3i-vitshaky-tsanr-e-93586085.html
Վթար Լոռու մարզում. Սարալանջի դպրոցի ուսուցիչներից մեկը մահացել է, մյուս 3–ի վիճակը ծանր է
Վթար Լոռու մարզում. Սարալանջի դպրոցի ուսուցիչներից մեկը մահացել է, մյուս 3–ի վիճակը ծանր է
Sputnik Արմենիա
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 18.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-18T16:55+0400
2025-09-18T16:55+0400
2025-09-18T17:01+0400
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
լոռի
ուսուցիչ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/12/93585645_0:166:1600:1066_1920x0_80_0_0_8919bb5457f89016b9f7c2d94aaf03a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. կա 1 զոհ, 2 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» և «Toyota» մակնիշների ավտոմեքենանները։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը։Հավելենք, որ վթարի մասին գրել է նաև shamshyan.com-ը։ Ըստ կայքի` տուժածները ոչ թե 2–ն են, այլ 3–ը։ Թե՛ նրանք, թե՛ մահացածը Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցի ուսուցիչներ են: Տուժածներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծահրահեղ ծանր, երկուսինը՝ միջին ծանրության:
լոռի
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/12/93585645_179:0:1600:1066_1920x0_80_0_0_84b9b6e23d1d7f359602d660eb17df2a.jpg
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, լոռի, ուսուցիչ, մահ
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, լոռի, ուսուցիչ, մահ
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Սեպտեմբերի 18-ին, ժամը 13։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» և «Toyota» մակնիշների ավտոմեքենանները։
«Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են նրանցից մեկի մահը»,–հայտնում են ՆԳՆ–ից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը։