LSEG-ն ներկայացրել է իր Digital Markets Infrastructure (DMI) հարթակը, որը նախատեսված է մասնավոր հիմնադրամների համար։
Այն աշխատում է Microsoft Azure-ի միջոցով և արդեն իրականացրել է առաջին գործարքը: Հարթակն օգտագործում է բլոկչեյն տեխնոլոգիա՝ ակտիվների կյանքի ցիկլը՝ թողարկումից և թոքենիզացիայից մինչև հետգործարքային կարգավորումներ, օպտիմալացնելու համար, միաժամանակ մնալով համատեղելի ինչպես բաշխված մատյանային տեխնոլոգիայի (distributed ledger technology), այնպես էլ ավանդական ֆինանսական համակարգերի հետ:
Մասնավոր հիմնադրամները կազմում են DMI-ի ակտիվների առաջին դասը, ինչը թույլ է տալիս սույն հիմնադրամների մենեջերներին կապ հաստատել պրոֆեսիոնալ ներդրողների հետ LSEG-ի Workspace հարթակի միջոցով՝ դարձնելով մասնավոր շուկայի հնարավորություններն ավելի հայտնաբերելի և հասանելի: DMI-ի առաջին հաճախորդների թվում են՝ MembersCap, Archax և EJF Capital ընկերությունները, իսկ առաջին գործարքը հաջողությամբ կատարվել է MembersCap-ի և Archax-ի միջև:
DMI-ի ղեկավար Դոկտոր Դարկո Հայդուկովիչը ընդգծել է հարթակի ներուժը՝ բարելավել աշխատանքային գործընթացները, ընդլայնել բաշխումը և ապահովել լիկվիդայնություն մասնավոր շուկաներում: Իսկ Microsoft-ից Բիլ Բորդենը նշել է, որ այս համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է թվային ենթակառուցվածքը վերաձևավորել ֆինանսների համաշխարհային ոլորտը և ստեղծել ներդրումային նոր հնարավորություններ:
Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում