Դուշան Վլահովիչը՝ իսպանական գրանդի տեսադաշտում

«Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է շարունակել իր կարիերան «Բարսելոնայում», ըստ La Gazzetta dello Sport-ի։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» այն ակումբների շարքում է, որոնք կարող են Վլահովիչին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել հաջորդ ամռանը։ Վլահովիչը «Յուվենտուսում» է 2022 թվականից՝ «Ֆիորենտինայից» տեղափոխվելով 83,5 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է չորս խաղ՝ խփելով չորս գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։

Վլահովիչի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ լրանում է 2026 թվականի հունիսին։

Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» չի պլանավորում երկարաձգել Ռոբերտ Լևանդովսկու պայմանագրի ժամկետը, ով օգոստոսին դարձավ 37 տարեկան։

Leave a Comment