Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ատեղծողն է, հայերեն ինքնուրույն և թարգամանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը

Մեսրոպ Մաշտոցը եղել է հայոց գրերի ատեղծողը, հայերեն ինքնուրույն և թարգամանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիրը և հայերենի առաջին ուսուցիչը։

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Նա ծնվել է կիսաազնվական ընտանիքում և ստացել է հունական կրթություն։ Նա տիրապետել է ասորերենի, պարսկերենին, վրացերենին և հունարենին: 389թվականին նա հաստատվել է Վաղարշապատում որպես թարգմանիչ, այնուհետև նվիրվել է ռազմական գործին: Մաշտոցը տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ, հայերեն նշանագրեր կան, իր պալատականներին ուղարկեց դրանք բերելու:

394թ-ին դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն ՝ հասկանալի դարձնելու համար։ Մաշտոցը որոշ ժամանակ ուսուցանել է իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը բավարար չեն հայերենի հնչյունական համակարգին: Թեև Քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել 301թ. դարձել որպես պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն և ասորերեն, ժամերգությունները և ծեսերը կատարվում էինողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։

Մեսրոպ Մաշտոցը Աստվածաշունչը հպատակորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն ՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։

Ժողովուրդը ոչնչանում էր և ձուլվում, քանի որ չուներ իր սեփական գիրը։ Այդ ժամանակ էլ Մեսրոպ Մաշտոցը հասկացավ, որ պետք է ունենալ սեփական գիրը, թարգմանել գրականությունը հայերեն։ Այդ պատճառով էլ Աշակերտների հետ մեկնեց Եդեսիա, մի քանի տարի ուսումնասիրություններ կատարելու և 405թ. վերադառնում է հայրենիք ՝ Վաղարշապատ (Էջմիածին)։ Նրան ընդունում են մեծ շուքով։ Առաջին գիրքը, որը նա թարգմանել է հայերեն ՝ Աստվածաշունչն է։

406 թվականին նա ստեղծեց մեր հայոց գրերի գյուտը։ Գրերի ստեղծումից հետո մեծ թափով սկսվում է թարգմանական գործընթաց և թարգմանվում է շատ գրքեր։ Հայերը ունենում են գիր և գրականություն իրենց լեզվով ՝ հայերեն։

Մաշտոցյան այբուբենը եղել է 36 տառանի և, օ, ֆ տառերը ավելացել են հետագայում։ Հայոց այբուբենը ունի թվային արժեք ՝ օրինակ Ա-1, Բ1…։

Մեսրոպ Մաշտոցին անվանում են առաջiն ուսուցիչ։ Նրա հայտնի աշակերտն էր Կորյունը, ով գիրք է գրում իր սիրելի ուսուցչի մասին ՝ «Վարք Մաշտոցի» անվանումով։ Մաշտոցի անունով է մեր Մատենադարանը, որի հենց մուտքի մոտ տեղադրված են Մաշտոցի և Կորյունի արձանները։

Leave a Comment