🎥 ՉԼ․ Թուրամի դուբլը հաղթանակ պարգևեց Ինտերին Այաքսի հետ խաղում — Armsport.am

Միլանի «Ինտերը» հաղթանակ տարավ Ամստերդամի «Այաքսի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 1-ին տուրի խաղում։ Նիդեռլանդների մայրաքաղաքում կայացած խաղն ավարտվեց «ներաձուրիների» հաղթանակով՝ 2:0։

Դուբլի հեղինակ դարձավ Մարկուս Թուրամը (42-րդ և 47-րդ րոպեներ), նրան երկու անգամ գոլային փոխանցում կատարեց Հաքան Չալհանօղլուն։

«Ինտերի» կազմում խաղին մասնակցեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 69-րդ րոպեին։

Հաջորդ խաղում՝ սեպտեմբերի 30-ին, Քրիստիան Կիվուի թիմը կընդունի Պրահայի «Սլավիային», իսկ Ջոն Հեյտինգայի գլխավորած «Այաքսը» նույն օրը արտագնա խաղում կհանդիպի «Մարսելի» հետ։

Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև

Leave a Comment