Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին ֆրանսիական ՊՍԺ-ն և իտալական «Ատալանտան»: Խաղն ավարտվեց ՊՍԺ-ի հաղթանակով՝ 4:0:
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 3-րդ րոպեին․ պաշտպան Մարկինյոսը գրավեց «Ատալանտայի» դարպասը: 39-րդ րոպեին վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան կրկնապատկեց առավելությունը: Երրորդ գոլը խփեց ձախ պաշտպան Նունու Մենդեշը՝ 51-րդ րոպեին, իսկ վերջնական հաշիվը երկրորդ խաղակեսին ավելացված առաջին րոպեին ձևակերպեց հարձակվող Գոնսալո Ռամուշը:
ՊՍԺ-ն գործող Չեմպիոնների լիգայի գավաթակիրն է: 2024/2025 մրցաշրջանի եզրափակչում փարիզյան ակումբը 5:0 հաշվով ջախջախել էր իտալական «Ինտերին»: Ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը կկայանա 2026 թվականի մայիսի 30-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում:
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․