Լոռվա մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամների առաջին կանգառը Օձուն գյուղում էր: Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից։
«Շարժման մասնակիցները այցելեցին Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, այնուհետև շրջայց կատարեցին գյուղում, հանդիպում ունեցան գյուղի բնակիչների հետ, ներկայացրեցին շարժման կողմից առաջարկվող` Հայաստանի գյուղական բնակավայրերի զարգացման տեսլականը և պատասխանեցին վերջիններիս հետաքրքրող հարցերին»,–նշված է գրառման մեջ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: