Անչելոտին նշել է իր մարզած լավագույն յոթ խաղացողներին — Armsport.am

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին խնդրել են նշել իր մարզած լավագույն խաղացողներին։

Պատասխանելով բրազիլական ESPN-ի հարցին՝ Անչելոտին առանձնացրել է յոթ ֆուտբոլիստի՝ Ռոնալդո Նազարիո, Կրիշտիանու Ռոնալդու, Կակա, Լուկա Մոդրիչ, Տոնի Կրոս, Վինիսիուս Ժունիոր և Դիդիե Դրոգբա։

Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականը գլխավորել է 2025-ի ամռանը։ Հաջորդ տարի իտալացու գլխավորությամբ «Սելեսաոն» կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

Մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Բրազիլիայի ազգային հավաքականը պատմության մեջ հինգ անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2002 թվականին։

Leave a Comment