Հայաստան է այցելել Չինաստանի քաղաքական խորհրդատվական խորհրդի 14-րդ ազգային կոմիտեի նախագահի տեղակալ Սու Հույի գլխավորած պատվիրակությունը:
Սեպտեմբերի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանում բարձրաստիճան հյուրերին դիմավորել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի եւ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամների հետ: