Ստեփանյանը 4–րդ անգամ դարձել է Պարաբազկամարտի աշխարհի չեմպիոն

Ստեփանյանը 4–րդ անգամ դարձել է Պարաբազկամարտի աշխարհի չեմպիոն

17 սեպտեմբերի 2025 – 12:53 AMT

PanARMENIAN.Net – Սեպտեմբերի 16-ին Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող Պարաբազկամարտի 27-րդ աշխարհի առաջնությունում 80 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Հայաստանը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը։ Այդ մասին նա հայտնել ֆեյսբուքյան իր էջում։

Աշխարհի առաջնությանը մասնակցել է 58 երկրի ներկայացուցիչ։

«Սա արդեն իմ չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է, և իմ մարզական ուղու ընթացքում ես նաև դարձել եմ հնգակի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել եմ Աշխարհի գավաթը։

Շնորհակալ եմ բոլորին աջակցության և վստահության համար։ Այս հաղթանակը պատկանում է նաև ձեզ»,–գրել է նա։

Leave a Comment