Սեպտեմբեր 16,2025 16:59
«Թրամփի ուղու» տրանշի վերաբերյալ նշեմ, որ իր ազդեցության չափով բավականին փոքր գումար է։ 145 միլիոն դոլարը ՀՀ-ի տնտեսության կլանելու տեսանկյունից բավականին փոքր գումար է»,-հարցին՝ «Թրամփի ուղի» ծրագրի իրականացման համար ԱՄՆ-ի կողմից 145 միլիոն դոլարի՝ առաջին տրանշի տեսքով տրամադրումը՝ այս արտաքին ներարկումը, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ տնտեսության վրա, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշեց՝ ընդհանուր պրոյեկտը պիտի հասկանանք, թե այդ միջոցները ինչի վրա են ծախսվելու ու ասաց․ «Ընդհանուր ուղերձը, որ նման նախաձեռնություն տեղի է ունենում, դրական է ընկալվում շուկայի կողմից այն առումով, որ հնարավոր է հետագայում ապաշրջափակման վերաբերյալ որոշակի նորություններ լինեն, ու խաղաղության պայմանագիրը հասնի իր վերջնական տրամաբանական ավարտին, որը էապես կբարելավի բիզնես միջավայրը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: