Ռանոսի ակումբը հեռացրել է գլխավոր մարզչին

«Բորուսիա» Մյունխենգլադբախը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, աշխատանքից ազատել է գլխավոր մարզիչ Խերարդո Սեոանեին՝ «Վերդերի» դեմ խաղում կրած պարտությունից հետո (0:4):

Սեոանեն ակումբը ղեկավարում էր 2023 թվականից: Թիմը չի կարողացել հաղթանակ տանել վերջին 10 հանդիպումներում։ Այս շարքը սկսվել է դեռ նախորդ մրցաշրջանից:

Այս մրցաշրջանում «Բորուսիան» մեկնարկել է ոչ-ոքիով «Համբուրգի» դեմ (0:0), որին հաջորդել են պարտություններ «Շտուտգարտից» (0:1) և «Վերդերից» (0:4): Ներկայումս թիմը Բունդեսլիգայում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:

Թիմը ժամանակավորապես կղեկավարի Օյգեն Պոլյանսկին:

Leave a Comment