Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Ռուսաստանում կայանալիք Intervision 2025 մրցույթին. Լավրով


Միջազգային


Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Intervision միջազգային երգի մրցույթին, որը կկայանա սեպտեմբերի 20-ին Մոսկվայում:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը, իսկ Ադրբեջանը մերժել է նախնական առաջարկը։

Օգոստոսին մրցույթի պաշտոնական Instagram-յան էջը հայտնել էր, որ Ադրբեջանը և ԱՄԷ-ն չեն մասնակցի Intervision 2025 երգի մրցույթին: Նշվել էր, որ հրաժարումը պայմանավորված է ներքին խնդիրներով, նախապատրաստման համար ժամանակի պակասով և խիտ գրաֆիկով:


Leave a Comment