Ադրբեջանը 2026 թ-ին նախատեսում է ավելացնել պաշտպանության և անվտանգության ծախսերը

2026 թվականին Ադրբեջանում պաշտպանության և անվտանգության համար պետական ​​բյուջեից ծախսերը նախատեսված են 8 միլիարդ 714,8 միլիոն մանաթի (ավելի քան 5 միլիարդ դոլար) չափով։ Այս մասին նշված է երկրի ֆինանսների նախարարության «2026 թվականի համախմբված և պետական ​​բյուջեների նախնական ցուցանիշների վերաբերյալ» տվյալներում, հաղորդում են լրատվամիջոցները։

Տեղեկատվության համաձայն՝ սա 3,8%-ով ավելի է, քան 2025 թվականի համար հաստատված կանխատեսումը։

Leave a Comment