Յուսեֆ Բարդուկա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում Վրացական ընդդիմադիր «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան ձերբակալվել է՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության տեղական ընտրական պաստառի վրա «Ռուսական երազանք» գրելու համար։ Նրան առաջադրված մեղադրանքներով սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Խոշտարիան ձերբակալվել է երկուշաբթի, իսկ նրա աջակիցները հրապարակել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները նրան դուրս բերում իր տնից։ Կիրակի օրը Խոշտարիան ֆեյսբուքյան երկու գրառում էր արել, որոնք ներառում էին պատկերներ ու տեսանյութեր՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի վերընտրվելու պաստառների վրա իր կողմից արված գրություններով։ Առաջին գրառման մեջ պաստառի լուսանկար էր, որի վրա գրված էր «Ռուսական»։ Գրառման մեկնաբանությունը […]