Գվարդիոլան նշել է ֆուտբոլի պատմության լավագույն մարզչին — Armsport.am

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մասնակցել է TNT Sports-ի «20 հարց» հաղորդմանը։ Հարցերից մեկում նրան խնդրել են նշել ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների լավագույն մարզչին։

«Շատերը կան։ Գուցե սըր Ալեքս Ֆերգյուսոնը։ Տիտղոսների առումով նա լավագույնն էր»,- ասել է Գվարդիոլան։

Ալեքս Ֆերգյուսոնը մարզչական կարիերան ավարտեց 2013 թվականին՝ «Մանչեսթեր Յունայթեդում» գրեթե 27 տարի անցկացնելուց հետո։ Հետաքրքիր է, որ շոտլանդացու հեռանալուց հետո «կարմիր սատանաները» երբեք չեն նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։

Գվարդիոլան գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականի ամռանից։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսը։

Leave a Comment