Մբապեն ուշացել է «Ռեալի» մարզումից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ուշացել է թիմի մարզումից, հայտնում է El Chiringuito TV-ն։

Սեպտեմբերի 15-ի մարզումը նշանակված էր ժամը 10:00-ին, իսկ ֆրանսիացին Վալդեբեբասի մարզաբազա է ժամանել 2 րոպե ուշացումով։

Չի նշվում «Ռեալը» որևէ կարգապահական միջոց կձեռնարկի՞ 26-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ, թե՞ ոչ։

Leave a Comment