Դերասան Մկրտիչ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին աջակցող գրառման համար: Ինչպես հայտնել ենք, Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գովեստի ու քաջալերանքի խոսքեր էր ձոնել դերասանին: Գրառման մեկնաբանությունների բաժնում Մկրտիչ Արզումանյանը գրել է. «Վահագն Ալեքսանյան ջան, շնորհակալ եմ»: Ի պատասխան ՔՊ-ականը տեղադրել է ձեռքսեղմման պատկերակ: