«Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «երբ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն»։
«Մենք անընդհատ ասել ենք, որ մեզ պետք է ուժեղ բանակ, բայց սա էլ է այն թեմաներից, որ պետք է հարց տանք մեզ՝ իսկ ի՞նչ է նշանակում ուժեղ բանակ, ումի՞ց ուժեղ։ Հայաստանի բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք ու խնդիր չունի, բանակի խնդիրը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ երբ անվանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն չունես անվտանգություն։
«Բանակը նույնիսկ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գործիքը պետք է չլինի, բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջինը»,- հայտարարել է նա։