15 Սեպտեմբերի 2025, 10:20
Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է Աշխարհի գավաթի փուլային մրցաշարի արծաթե մեդալակիր՝ Փարիզում կայացած գեղարվեստական մարմնամարզությունում:
«Ձի» սանդղակի եզրափակչում 18-ամյա մարզիկը հավաքել է 14.800 միավոր՝ զիջելով միայն Ղազախստանից Նարիման Կուրբանովին (15.066)։ Բրոնզե մեդալը բաժին է հասել Իտալիայի Գաբրիելլե Տարջետտային (14.733)։
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Մանուկյանը ներկայացրել էր նոր էլեմենտ «Ձի»-ի վրա, որը պաշտոնապես անվանվելու է նրա ազգանունով՝ MANUKYAN: