Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը 8:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ճապոնացի ըմբիշի հետ: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։