«Ռեալը» որոշել է հրաժեշտ տալ երկու առանցքային պաշտպանների

«Ռեալը» որոշել է բաժանվել երկու խաղացողից։ Ինչպես հաղորդում է Defensa Central-ը, մադրիդյան ակումբը չի երկարաձգի պայմանագրերը պաշտպաններ Դավիդ Ալաբայի և Անտոնիո Ռուդիգերի հետ։

33-ամյա Ալաբայի և 32-ամյա Ռուդիգերի հետ գործող պայմանագրերի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։

Միաժամանակ, աղբյուրը նշում է, որ ակումբի տրանսֆերային նպատակը «Լիվերպուլի» ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն է։

Հետաքրքիր է, որ նա կարող է մադրիդյան թիմին միանալ որպես ազատ գործակալ․ 26-ամյա Կոնատեի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Leave a Comment