Կարևոր տեղեկություն Բուկայո Սակայի և Ուիլյամ Սալիբայի վերաբերյալ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան լավ լուրեր է հայտնել ակումբի երկու կարևոր խաղացողների՝ հարձակվող Բուկայո Սակայի և պաշտպան Ուիլյամ Սալիբայի նոր պայմանագրերի վերաբերյալ։

«Կարծում եմ, որ ակումբի, Անդրեա Բերտայի և խաղացողների գործակալների միջև այս հարցում համագործակցությունը արդյունավետ է։ Մեզ համար դրական պահն այն է, որ երկու խաղացողներն էլ ցանկանում են մնալ այստեղ, դառնալ ակումբի պատմության կարևոր մասը առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ Սա միշտ դրական է, և Անդրեան կանի դա, իսկ հետո կտեսնենք, թե որտեղ կհասնենք», – Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արսենալը» պատրաստվում է Սալիբային առաջարկել նոր հնգամյա պայմանագիր։

Leave a Comment