Հայկական կողմը ևս դրական է վերաբերվում սահմանը բացելուն. Քըլըչը՝ Երևան այցից առաջ


Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Իգդիրում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ կվերանայեն աշխատանքները, կքննարկեն նախկինում արված քայլերը։


 


«Կքննարկենք, թե ապագայում ինչ կարելի է անել երկու երկրի, հատկապես տարածաշրջանի տնտեսական կյանքը բարելավվելու համար»,- ասել է նա։


 


Քըլըչը նշել է, որ հայաստանյան կողմը ևս դրական է վերաբերվում սահմանը բացելուն։ Նրա խոսքով՝ որոշ նախագծեր կյանքի կոչելուց առաջ պետք է կատարվեն տեխնիկական աշխատանքներ, իսկ մտադրության հետ կապված որևէ խնդիր չունեն։


 


Դիվանագետը նշել է, որ իր գլխավորած պատվիրակությունը կմեկնի Երևան՝ Իգդիրի Ալիջանի սահմանային անցակետով՝ մի շարք հանդիպումներ ունենալու նպատակով։


 


 

Դիտումների քանակ1

Leave a Comment