ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ՖԲ գրառումը.
Փաշինյանի դավաճանական քայլերի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, անշուշտ, հարված է Արցախյան խնդրի կարգավորման միջազգային հնարավորություններին։
Սակայն դա եւս շտկելի է։ Իշխանափոխությունից հետո նոր կառավարության նպատակային քաղաքականության դեպքում հնարավոր է ակնկալել խնդրի կարգավորման համար այլ միջազգային ձեւաչափի ստեղծում։
Իսկ մինչ այդ հիշեցնում եմ, որ Շվեյցարիայի խորհրդարանի կողմից այս տարվա մարտին ընդունված բանաձեւով արդեն ստեղծվել է, թեկուզ ավելի թույլ եւ սահմանափակ մանդատով, բայց Արցախյան խնդիրը միջազգային հարթակներում ինստիտուցիոնալ կերպով պահելու մեխանիզմ՝ “Swiss Peace Initiative for Nagorno-Karabakh”, որից թե Արցախի ԱԺ-ն, թե Հայաստանի հասարակա-քաղաքական ուժերը պարտավոր են մաքսիմալ օգտվել։
Հորդորում եմ այս մասին չմոռանալ եւ էֆեկտիվ աշխատել այդ հարթակի հետ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: