Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Իռլանդիային ԱԱ–2026–ի որակավորման փուլում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը քիչ առաջ 2։1 հաշվով հաղթանակ տարավ Իռլանդիայի հավաքականի նկատմամբ 2026թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի F խմբի երկրորդ խաղում

Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Իռլանդիային ԱԱ–2026–ի որակավորման փուլում


ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։1 հաշվով հաղթանակ տարավ Իռլանդիայի հավաքականի նկատմամբ 2026թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի F խմբի երկրորդ խաղում։


Հաշիվը բացվեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում․ Էդուարդ Սպերցյանը 11 մետրանոց հարվածից գրավեց դարպասը։ Դա նրա 10-րդ գոլն էր ազգային հավաքականի կազմում և արդեն 3-րդը՝ Իռլանդիայի դեմ հանդիպումներում։


Երկրորդ խաղակեսի հենց սկզբում մեր հավաքականը շարունակեց ճնշումը, և 51-րդ րոպեին Հրանտ-Լեոն Ռանոսը կրկնապատկեց խաղի հաշիվը։


Իռլանդացիներին հաջողվեց միայն մեկ գոլ խփել․ 57-րդ րոպեին դարպասը գրավեց Էվան Ֆերգյուսոնը։


Երկու տուրերից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով զբաղեցնում է F խմբի երկրորդ հորիզոնականը։


Leave a Comment