Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանքի ժամկետը երկարացնելու դատարանի որոշման դեմ։ Այս մասին փաստաթուղթը հրապարակված է Datalex համակարգում։

Փաստաբանները պահանջում են բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ օգոսոստոսի 15-ին կայացրած որոշումը և վերացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված կալանքը կամ փոխարինել այն այլընտրանքային խափանման միջոցով։

Սեպտեմբերի 3-ին բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին։

Leave a Comment