Թրամփը պլանավորում է Մոդիի հետ խոսել առաջիկա շաբաթներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ակնկալում է զրույց ունենալ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

«Ես անհամբեր սպասում եմ առաջիկա շաբաթներին խոսելուն իմ շատ լավ ընկերոջ՝ Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ», – չորեքշաբթի օրը գրել է Թրամփը Truth Social-ում։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Միացյալ Նահանգները և Հնդկաստանը շարունակում են պահպանել շփումները առևտրային հարցերի շուրջ և վստահություն է հայտնել, որ կողմերը կկարողանան հաջող լուծման հասնել։

Leave a Comment