Իրավապահներին հրահանգել են քրեական գործեր հարուցել «Մեր ձևով» շարժման մասնակիցների նկատմամբ․ ԶԼՄ

Իշխանությունները հրահանգել են իրավապահներին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման մասնակիցների նկատմամբ հարուցել քրեական գործեր, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին

Ըստ թերթի՝ նրանց հանձնարարվել է հետևել շարժման գործունեությանը և հնարավորինս հնչեղ վարույթներ հարուցել՝ ամեն գնով նոր քաղաքական ուժի ձևավորմանը խոչընդոտելու համար։

Շարժման հիմնադիրներն ու անդամները մարզերում ակտիվ խմբեր են ձևավորում, հավաքագրում մարդկանց, 4-5 հոգանոց խմբեր են ձևավորվում, իսկ համացանցում շուրջօրյա գովազդ է միացված, որը կոչ է անում մարդկանց միանալ շարժմանը, իսկ նման գործընթացն «առանց ֆինանսների հնարավոր չէ իրականացնել», շեշտել է լրատվականը։

Հունիսին «Տաշիր» խմբի նախագահն աջակցել էր Հայ Առաքելական եկեղեցուն՝ հոգևորականների հասցեին իշխանությունների քննադատությունների ֆոնին։ 

Հունիսի 18-ին գործարարը երկու ամսով կալանավորվել էր՝ իբր իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով: Հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 14-ին գործարարը հայտնել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին։

Օգոստոսի 15-ին դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը, սեպտեմբերի 8-ին մերժել էր գործարարի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը։ Շարժումը, որն աշխատել է 5 ուղղությամբ, ծրագրային աշխատանքները կավարտի 4-5 ամսվա ընթացքում, որից հետո քաղաքական հայտ կներկայացնի։

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը

 

 

Leave a Comment