Երևանի ավագանու այսօրվա՝ սեպտեմբերի 9-ի նիստի ժամանակ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին անում քաղաքացիները։
Ավագանու օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր Նոր Նորք վարչական շրջանում Գայի պողոտա 45/6 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նախնական թույլտվություն տալուն։
Քաղաքացիները դեմ էին 18 հարկանի շենքերի կառուցմանը։ Երեխաները նշում էին, որ ոչնչացնում են իրենց առանց այն էլ անմխիթար վիճակում գտմվող այգին, խղալու տեղեր չունեն։
Նշենք, որ հարցը հանվեց նիստերի օրակարգից։
Մանրամասն՝ տեսանյութում։