Իրանի նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նիստին – Live News

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նիստին, այս մասին երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Արդեն որոշվել է, որ նախագահը ներկա կլինի հանդիպմանը, որում նշվելու է ՄԱԿ-ի հիմնադրման 80 տարին: Մանրամասները կներկայացի նախագահի գրասենյակը»,- ասել է Բաղային:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ութսուներորդ նստաշրջանը կբացվի 2025 թվականի սեպտեմբերի 9-ին և կավարտվի 2026 թվականի սեպտեմբերի 8-ին:

Leave a Comment