Տեսանյութ. լուսանկարներ. Հանրային ճնշումն աշխատեց. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի «նորոգման» աշխատանքները դադարեցված են

Հայոց ցեղասպանության հուշահամալինի վերանորոգման հետ կապված՝ այսօր կրկին Ծիծեռնակաբերդում էի, որտեղ լրիվ այլ պատկեր էր. տեղեկացնում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» ընդիամդիր կուսակցության ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը։

Նա այսօր եղել է Ծիծեռնակաբերդում և նկարահանել վերանորոգման մեջ գնտվող հուշահամալիրը։

Քրիստինե Վարդանյանը հայտնում է, որ այս պահի դրությամբ, «ԲԻԴԵՔ» կազմակերպության ներկայացուցիչ Հովհաննես Եփրեմյանը եղել է  տարածքում  և քննարկումներ  արել աշխատակիցների հետ։ Նա   վստահեցրել է, որ աշխատանքները դադարեցված են, փոխվել է տարածքի կահավորանքը, և ընթանում են մասնագիտական քննարկումներ։

«Արթուր Թարխանյան» կենտրոնի տնօրեն, ճարտարապետ  Անահիտ Թարխանյանը  նույնպես հավաստիացրել է, որ աշխատանքները դադարեցված են։

Հիշեցնենք, որ Անահիտ Թարխանյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրն է և վերջին օրերին պարբերաբար ահազանգել է «վերանորոգման» անվան տակ իրականացվող անթույլատրելի, չափորոշիչներին չհամապատասխանող  քանդման աշխատանքների մասին։

«Հուշահամալիրի հետ տեղի ունեցածը նորից ի ցույց դրեց, որ չի կարելի լռել, պետք է պահանջատեր  լինել,  մասնագետներն ու փորձագետները պետք է խոսեն, ժողովրդին բացատրեն, թե ինչ է կատարվում իրականում։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կանգնեցին հուշարձանի կողքին։ Իշխանությունն էլ, ի վերջո, պետք է ընդունի, որ մի գործ անելուց առաջ խնդիրը բազմակողմանի պետք է դիտարկի, ուսումնասիրի և հետազոտության արդյունքների հիման վրա՝ գործի գիտահեն և փաստահեն,  որպեսզի նման զազրելի դեպքերը բացառվեն։

Չէ՞ որ նույն ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հուշարձանի համահեղինակ և վերակառուցման նախագծի ղեկավար Սաշուր Քալաշյանն այլևս չի պնդում, որ գրագետ են աշխատել»,-նկատում է Քրիստինե Վարդանյանը։

Leave a Comment