
«Տեսա, որ Տոկոիոյի փողոցներում ծխելու արգելքի եւ աղբամանների բացակայության մասին տեսանյութերը մեծ տարածում են ստացել։ Հիմա ի՞նչ եք ասում, սիրելի քաղաքացիներ, փորձե՞նք մենք էլ առաջնորդվել այդ ռազմավարությամբ, թե՞ չփորձենք,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։- Ընդ որում, նման ռազմավարությամբ առաջնորդվելը չի նշանակում փորձել մեկ կամ երկու տարում հասնել այդ նույն կետին։ Դա անհնար է։ Նման ռազմավարությամբ գնալը նշանակում է 5-ից 10 տարում հասնել այդ կետին։ Եթե 10 տարում էլ չստացվի, շարունակել այնքան, մինչեւ ստացվի։ Բայց պիտի մեր մտքում այսօր որոշենք, որ հասնելու ենք այդ կետին։ Բոլորով, ժողովրդով, ամենքով»։
Ավելի վաղ նա տեսանյութ էր հրապարակել Տոկիոյի փողոցներից։