Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցը


ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցը՝ մոտ 2.3կմ երկարությամբ։


 


Շինարարի կողմից կատարվում են մայթերի կառուցման, հողային, այլ աշխատանքներ։ Տեղադրվում են նոր բետոնե եզրաքարեր։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։


 


Ըստ նախագծի՝ նախատեսված է փողոցի նոր երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կվերականգնվեն կողային առուները, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։


 

Leave a Comment