Գաղափարաքաղաքական սիմվոլներ և ուղերձներ Չինաստանից, որոնք կրկին ստիպում են մտորել. Գառիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մի քանի գաղափարաքաղաքական սիմվոլներ և ուղերձներ Չինաստանից, որոնք կրկին ստիպում են մտորել.

Սի Ծինփինը կրում էր շատ համեստ և զինվորա-հեղափոխական ոճի կոստյում, նույնպիսի կոստյում էր կրում Մաո Ցզե Դունը, չին կոմունիստների առաջնորդն ամբողջ կյանքի ընթացքում:

Զինվորական շքերթն անցնում էր Մաոի դամբարանի առջևով: Մենք դեռ հիշում ենք Մարքս-Էնգելս-Լենին-Ստալին-Մաո քառյակի նկարը: Այսինքն՝ Չինաստանի կառավարող քաղաքական ուժը շարունակում է մնալ կոմունիստական գաղափարաքաղաքական հենքի վրա:

Հեռավոր Արևելքում և հարավասիական տարածաշրջանում միլիտարիստական Ճապոնիայի ջախջախումով ավարտվեց երկրորդ աշխարհամարտը: Արևմուտքի դաշնակից Ճապոնիան է կրում ռուս, կորեացի և չին ժողովուրդներին պատճառված զրկանքների և զոհերի պատասխանատվությունը:

Արևմտյան բլոկի և Ճապոնիայի բացակայությունը մասնակից պետությունների ցուցակից:

Մարդկության պատմության մեջ ամենամեծ ռազմական շքերթը և ՌԴ-ՉԺՀ-Հնդկաստան եռամիասնության ցուցադրումը դնում է նոր աշխարհակարգի հիմքը: — Եվրասիական ինտեգրացիայի կառույցների՝ ՇՀԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ սերտացման ստարտ:

Աշխարհի թիվ մեկ տնտեսության դափնեպսակին ՉԺՀ-ն ներկայացրեց նաև ռազմական առումով գլոբալ առաջնորդության հայտը»:

Leave a Comment