Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղիղ բանակցություններ սկսել Վոլոդիմիր Զելենսկիի հետ։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը նոր դինամիկա է ստեղծել, և Զելենսկին ընդունել է այն, մինչդեռ Պուտինը, իբր, շարունակում է հետաձգել երկխոսությունը:
Կոստան հիշեցրել է, որ Ալյասկայում Ռուսաստանի առաջնորդը խոստացել է բանակցություններ սկսել, սակայն դրա փոխարեն, իբր, ուժեղացրել է հարձակումները ուկրաինական քաղաքների վրա․
«Եթե մենք խաղաղություն ենք ուզում, խնդրում եմ, եկեք նախագահ Զելենսկիի մոտ և սկսեք խաղաղ բանակցությունները»,- ասել է նա՝ ՌԴ նախագահին։