Կոշտան կոչ է արել Պուտինին՝ հանդիպել Զելենսկու հետ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Կոշտան կոչ է արել Պուտինին՝ հանդիպել Զելենսկու հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անհապաղ սկսել խաղաղության ուղիղ բանակցություններ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ։ Կոշտան նշել է, որ գործընթացը հետաձգելը խաթարում է հակամարտության ավարտի հույսը և բացասաբար է անդրադառնում Ուկրաինայում տիրող մարդասիրական իրավիճակի վրա։ «Եթե խաղաղություն ենք ուզում, խնդրում եմ՝ եկեք նախագահ Զելենսկու մոտ և սկսեք խաղաղության բանակցությունները»,- նշել է նա։

Leave a Comment