Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո, հայտարարել է, որ հույս ունի, որ Ուկրաինային հնարավորինս շուտ կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ և Ռուսաստանի հետ հակամարտությունում արդար խաղաղություն կհաստատվի։
Ըստ նրա՝ Ուկրաինայի և Սլովակիայի միջև հարաբերությունները շարունակում են ամուր մնալ՝ չնայած տարաձայնություններին, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Միևնույն ժամանակ, Ֆիցոն նշել է, որ Ուկրաինայի կողմից ռուսական էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարվածները վնասում են նաև Սլովակիային։