Պայքարը պետք է նորից տեղափոխվի արցախյան հարցի տիրույթ, այլապես վիճարկվելու է Սյունիքը․ ՀայաՔվե

Եթե մենք վերջնականապես հրաժարվենք Արցախից, սկսելու ենք պայքարել Սյունիքի համար:

•Այդպես չպե´տք է լինի, Փաշինյանը պետք է իշխանազրկվի և դատապարտվի` օրենքով և արդարադատությամբ: Պայքարը պետք է նորից տեղափոխվի արցախյան հարցի տիրույթ, այլապես վիճարկվելու է Սյունիքը:
Փաշինյանն այս թեզը նենգափոխելու է որպես «նոր պատերազմի, ավերների և զոհերի կոչ», ինչը կեղծիք է:

•Նա մարդկանց ներշնչում է, թե այս ամենն արդյունք է մեր պարտության, մինչդեռ հենց ի´նքն է այդ պարտության հեղինակը: Ամենաաղետալի պատերազմներն ու կորուստները հենց նրա´ օրոք և նրա ձեռամբ են տեղի ունեցել:

2020 թվականին պատերազմ է սկսվել, որովհետև Փաշինյանն իր գործողություններով թշնամուն հնարավորություն է տվել պատերազմ սանձազերծելու:

ՀԱՅԱՔՎԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment