Ռուսաստանը և Հնդկաստանը միասին են արգելափակել Ադրբեջանի անդամակցությունը ՇՀԿ-ին․ ԶԼՄ

Շանհայի համագործակցության կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, այլև Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի անդամակցության արգելափակման հարցը քննարկվել է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների ժամանակ, և կողմերը համաձայնության են եկել այդ հարցում միասնական դիրքորոշում հայտնել:

 

Leave a Comment