Հարցվածների մոտ 55 տոկոսը չի հավատում, որ ստորագրված հռչակագրով երկարատև խաղաղություն կհաստատվի ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև. հարցում

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագրի ստորագրումը հարցվածների ավելի քան 34 տոկոսը բացասական է համարում։ Նման թվային տվյալ հրապարակեց  «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

Օգոստոսի 25-30-ը հեռախոսային հարցմանը մասնակցել է 1101 մարդ։

Հարցման մասնակիցների 22.8 տոկոսը լիովին դրական է գնահատել, 19,3 տոկոսը՝ ավելի շուտ դրական, իսկ 13.6 տոկոսը՝ ավելի շուտ բացասական։ 7 տոկոսը դժվարացել է պատասխանել, 3.3 տոկոսը պատասխանել է՝ տեղյակ չէ, որ նման հռչակագիր է ստորագրել։

Հարցվածների շուրջ 60 տոկոսը բացասական է պատասխանել Սյունիքի միջոցով Ադրբեջանին ճանապարհ տալու վերաբերյալ հարցին։

Հարցվածների մոտ 55 տոկոսը չի հավատում, որ ստորագրված հռչակագրով երկարատև խաղաղություն կհաստատվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Leave a Comment