Եղիշե Մելիքյան. Պորտուգալիան էլ ունի թույլ կողմեր, կաշխատենք օգտագործել դրանք

«Մենք գործ ունենք լուրջ մրցակցի հետ, լուրջ հավաքականի հետ: Այդ հավաքականը եվրոպական մակարդակի լավագույններից մեկն է», – հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Պորտուգալիայի հավաքականի հետ վաղը կայանալիք հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ:

«Մենք ամեն ինչ հասկանում ենք, բայց մենք ունենք մեր պլանը. այնպես չի, որ իրենք չունեն իրենց թույլ կողմերը, այո, դրանք քիչ են, բայց իրենք ունեն», – նշեց Մելիքյանը՝ շարունակելով. – «Մենք կաշխատենք օգտագործել այդ թույլ կողմերը և կաշխատենք փակենք իրենց այն ուժեղ կողմերը, որ իրք դրանք կան, կփորձենք դաշտում մենք էլ մեր հարցերը լուծել»:

Leave a Comment