Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակում Հայաստանի ազգային թիմերի դեմ խաղից առաջ փոփոխություն է եղել: Այս մասին հաղորդում է A Bola-ն:
Մկանային ախնդիրների պատճառով հայտացուցակից դուրս է մնացել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոն: Նրան փոխարինել է «Լացիոյի» պաշտպան Նունու Տավարեշը:
Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» ստադիոնում: