Թուրքիան և Ադրբեջանը ընդլայնում են էներգետիկ ոլորտում համագործակցությունը


Իզմիրում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի չորրորդ էներգետիկ համաժողովը:


Համաժողովին մասնակցել են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, ինչպես նաև կլիմայի հարցերով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ և COP29-ի նախագահ Մուխթար Բաբաևը:


Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալով՝ կողմերը պայմանավորվել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման մասին: Նախատեսվում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև համակարգման և համագործակցության ամրապնդում տարածաշրջանային և Միջազգային էներգետիկ կազմակերպություններում և կառույցներում:

Leave a Comment