Հայոց ցեղաuպանnւթյան հուշահամալիրի երեք մույթերի վերականգնումից հետո կքննարկվեն մյուսների վերականգնման հարցերը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հատնում է․

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթ, սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մույթերի վերականգնման աշխատանքների հարցը:
Գիտամեթոդական խորհրդի անդամներից բացի՝ նիստին մանսակցել են «Ճարտարապետների պալատի» անդամներ, այդ թվում՝ հուշահամալիրի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մոտ երեք ժամ տևած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝

1. վերահաստատել գոյություն ունեցող նախագիծը՝ շարունակելով նորոգման ընթացքի մեջ գտնվող երեք մույթերի վերականգնումը,

2. նախագծային որոշ մանրամասներ լրամշակել /հանգույցներ և այլն/,

3. երեք մույթերի վերականգնումից հետո քննարկել մյուս մույթերի վերականգնման հարցերը,

4. ձեռնարկել համապատասխան քայլեր շինհրապարակի պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

Leave a Comment