Կառավարությունը այսօրվա՝ սեպտեմբերի 4-ի նիստում որոշեց Վահրամ Խաչատրյանին նշանակել Արմավիրի մարզպետ: Հիշեցնենք՝ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Էջմիածնի համայնքապետի ԺՊ։
Մեկ այլ որոշմամբ էլ Արեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու մարզպետ: Հիշեցնենք, որ Արեն Մկրտչանը ՔՊ խմբակցության պատգամավոր էր, որը պարտվել էր Ալավերդու ընտրություններում։